Ռադիացիայի մասին համացանցում հայտնված տեղեկությունը ապատեղեկատվություն է. Արծրուն Հովհաննիսյան

Ռադիացիայի մասին համացանցում հայտնված տեղեկությունը ապատեղեկատվություն է. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են մարտերը սահմանի գրեթե ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղություններում: Հայկական ուժերը գրանցել են զգալի հաջողություններ: Ընդհանուր առմամբ պատերազմի սկսելու պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվածառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ մարտեր մարտեր: Ադրբեջանական կողմը մոտավորապես ունի 1900 վիրավոր: Զինտեխնիկական կորուստներից խոցել ենք 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ:
-Ցավոք պետք է արձանագրեմ, որ այս օրը աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը: Հարձակման ենթարկվեց ավիացիոն և հրթիռային օդային հարձակման այլ միջոցներից:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով Իրանի տարածքում հայտնված հակառակորդի արկերին նշեց, որ տեղեկությունը ճիշտ է, ինրի մասին Իրանը նույնպես հստակ հայտարարել է:
Հերքվեց ռադիացիայի մասին համացանցում հայտնված տեղեկությունը, սակայն մեկ անգամ ևս շեշտվեց, որ անհրաժեշտ է սահմանափակել զորքերում ծառայողների հետ հեռախոսազրույցները:

Լիանա Բրյան