Խորհրդակցություն Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:
Կեցցե ՛ մեր միասնությունը:
Կեցցե՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: