«Տապալվել են հակառակորդի բոլոր գործողությունները՝ բոլոր ուղղություններով». Արթուր Սարգսյան

ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումն այսօր ևս ձախողվել է. «Ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են տարբեր հաջողություններ և վերցրել նախորդ օրերին կորցրած որոշ դիրքեր (հյուսիսային և հարավային ուղղություններով)»:
Հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը, սակայն ձախողվելով վերադարձել է իր նախորդ դիրքերին և փորձել ամրանալ այնտեղ. «ՊԲ ստորաբաժանումները վճռական հակահարված են հասցրել հակառակորդին, տապալելով նրա բոլոր գործողությունները՝ բոլոր ուղղություններով:
Գնդապետի խոսքով այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը 500-ից ավելի. «Ցավոք սրտի յուրային զորքերը ևս ունեն կորուստներ, որի թվային տվյալները ճշտվում են»:
Արցախի օդային տարածքում գրանցվել է թուրքական F16 կործանիչների կիրառում. «Նախորդ տարիների համեմատ ունեցած արդյունավետությունը մեզ ցույց է տալիս, որ գործողություններում ակնհայտ կա թուրքական ձեռագիր. ունեցած հաջողությունները դրա արդյունքն են»

Իննա Թումանյան