«Թշնամին կրում է պարտություն, պլանները չեն իրականանում». Արծրուն Հովհաննիսյան
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու կրակի տակ փորձել է հարձակում իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններում: Սակայն ունենալով մոտ 60 զինծառայողի կորուստներ և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ հետ է շպրտվել: Այս պահին շարունակվում են մարտերը:
-Այսօր Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին՝ այրվել է քաղաքացիական ավտոբուսը: Օդուժ է կիրառվել ՀՀ ԶՈՒ-երի ուղղությամբ, սակայն այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք,- նշեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց,- բացառված չէ Վարդենիսի ուղղությամն լայնածավալ գործողությունները ևս:
Բաքվի տարածած այն հայտարարությունները, որ զոհվել են բարձրաստիճան զինվորականներ և Մարտունիի զորամասն ամբողջությամբ ոչնչացվել է, կեղծ լուրերը են:
-Թշնամին կրում է պարտություն, պլանները չեն իրականանում: Մենք ևս ունենք կորուստներ, սակայն հակառակորդինն անհամեմատելի շատ է, – նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: