ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Վարդենիսի շրջանից ադրբեջանական ուղղությամբ հրթիռակոծության լուրերը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Վարդենիսի շրջանից ադրբեջանական ուղղությամբ հրթիռակոծության լուրերը

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։