Հակառակորդի ինքնաթիռը խոցվել է Մարտունի քաղաքի հատվածում

-Հակառակորդի ինքնաթիռը խոցվել է Մարտունի քաղաքի հատվածում: Հակառակորդն այսօր ևս շարունակել է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով ունենք վիրավորներ բնակչության շրջանում,- նշում է ԱՀ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հազարավոր կամավորներ արդեն ռազմաճակատում են և զինվորների հետ միասին պաշտպանում են հայրենիքի սահմանները:
-Թե հայրենիքից, թե սփյուռքից մարդիկ ցանկանում են գալ և կամավոր կերպով պաշտպանել հայենիքը: Պետք է նշեմ, որ մինչև ԱՀ նախագահի կողմից հայտարարված զորահավաքը, արդեն իսկ կային քաղաքացիականներ, որ առաջին գծում էին, սա խոսում է այն մասին, որ կա բարձր գիտակցում հայրենիքի պաշտպանության համար,- նշում է Վահրամ Պողոսյանը:
Աղբյուր՝ Առաջին ալիք
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: