«Լայնածավալ, համատարած պատերազմ է». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Լայնածավալ մարտական գործողություններ են ընթացել Օմարից մինչև Արաքս, հիմանկանում՝ Ջեբրայիլ, Ֆիզուլի, Թալիշ, Մատաղիսից, Եղնիկներ ուղղություններով,- ամփոփելով օրը նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու հավելեց,- տակտիկական առումով հակառակորդը կարևոր որևէ դիրք չի գրավել, իսկ մենք վնասազերծել ենք հակառակորդի բավականին մեծ քանակի զինտեխնիկա և մարդկային ուժեր:
Վերջինս նշեց որ Ադրբեջանը շատ երկար է նախապատրասվել այս պատերազմին: Ամիսներով պատրաստվել են, որ նաև վնասազերծեն մեր կապը, մասնագետները ևս փաստում են այդ մասին:
Այս պահին կամավորականների թիվը մեծ է Արցախում, ինչի պատճառով նույնիսկ դժվար են կարողանում համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, որպեսզի զբաղեցնեն մարտական դիրքերը:
-Լայնածավալ, համատարած պատերազմ է: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում: Մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, – նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: