Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը.Արցախի Հանրապետության նախագահ

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են:
Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:
Հաղթանակը մերն է»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: