«Մենք ուժեղ ենք, քան երբևիցե». ԱՀ ՊԲ հրամանատար Արթուր Սարգսյան

Այս պահի դրությամն մարտական գործողությունները շարունակվում են Արցախի հյուսիսային, հարավային և հարավ արևելյան ուղղություններով: Մարտական գործողությունները ինտենսիվություննը պահպանվում է,- Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում է ԱՀ ՊԲ հրամանատար Արթուր Սարգսյանն ու հավելում,- ժամը 17-ի դրությամբ արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի մարդկային կորուստ:
Դիրքային փոփոխություններին անդրադառնալով նշվեց, որ ժամ առ ժամ փոփոխություններ են տեղի ունենում:
-Մենք ուժեղ ենք, քան երբևիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցն է սա, – ամփոփեց Արթուր Սարգսյանը:

 

Լիանա Բրյան