«Վիրավորների մեծ մասը վերադարձել են շարքեր». Արծրուն Հովհաննիսյան
«Այս պահի դրությամբ արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտերը»,-այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները:
Արցախի ՊՆ-ն քիչ առաջ հրապարակել է տեսանյութերով հիմնավորված տեղեկատվություն, որ հարավի ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ են հետ մղվել. «Այդ ընթացքում ադրբեջանական ԶՈւ-երը կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»:
Այդ ուղղությամբ հիմա հարաբերական հանգիստ է:
Հայկական կողմի վիրավորների մեծ մասը թեթև վիրավորում ուներ և արդեն վերադարձել են շարքեր.
«Թիվը բավականին նվազել է, վիրավորներն այժմ մոտ 100-120-ն են, ծանր վիրավորների մասին այս պահին տվյալներ չեմ կարող ասել»:
Արտակարգ գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն էլ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հայկական ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով: Նախարարը զրույցներ է ունենում մոտ երկու տասնյակ գործընկերների հետ: Դրանք մեկանգամյա զրույցներ չեն:
Միջազգային հանրությունն անդրադառնալիս, նա ասաց, որ նրանք խստորեն դատապարտում են հակառակորդի գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել կրակը:
Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի վճռականությունն ու պատրաստականությունը հակադարձել թուրք-ադրբեջանական դաշինքին աներեր է:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: