ՀՀ ԶՈւ-երը հարյուրավոր զոհեր չունեն, դա կեղծիք է. Արծրուն Հովհաննիսյան
«Արդեն հայտնեցինք, որ գիշերը սահմանային ամբողջ երկայնքով և հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ, մարտերը շարունակվել են»,-այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրականացրել ենք դիրքային նոր բարելավումներ. «Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականցրել, սակայն հետ է մղվել: Վաղ առավոտյան կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում ծանր հրանետեր՝ ադրբեջանական ԶՈՒ-երի վերսկսել են հարձակողական գործողությունները»:
Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասն է տեղափոխվել Երևան. «Բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո՝ տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում: Մեր առողջապահական ողջ համակարգը ոտքի վրա է և հստակ խնդիր է կատարում»:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հակառակորդը չի դիմել իր զոհերի դիակները տարհանելու խնդրանքով:
Այս պահին թիրախավորված են հայկական խաղաղ բնակավայրերը. «Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին»:
ՀՀ ԶՈւ-երը հարյուրավոր զոհեր չունեն, դա կեղծիք է, յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է։
Լիանա Բրյան, Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: