«Ադրբեջանն իր առաջ դրած առաջին օրվա խնդիրը չի կատարել». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

«Ադրբեջանն իր առաջ դրած առաջին օրվա խնդիրը չի կատարել». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

-Ունենք կորցրած դիրքեր, Թալիշի ուղղությամբ: Վիրավորներ ու զոհեր ունենք քաղաքացիական բնակչության շրջանում ևս,- նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ավելացրեց,- Ադրբեջանն իր առաջ դրած առաջին օրվա խնդիրը չի կատարել:
Կարծես թե ձեռագիրը նույնն է, ինչ Ապրիլյան պատերազմի օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի է, ամբողջ երկայնքով մեկ, բայց ուզում եմ հայտնել, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան՝ օգտագործելով թուրքական բանակի հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքը, անօդաչուները և ինքնաթիռները, այն նույն տեխնիկան որոնք ամսից ավել է գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, այսօր առավոտից գործի են դրվել:
-Ոչ միայն անօդաչուներ և ինքնաթիռներ են գործի դրվել այլև նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և չեմ խոսում վարձկանների և այլ երկրներից կամավորականների մասին,- նշեց ԱՀ նախագահը:
Ասուլիսի վերջում ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանն ասաց, ուզում եմ ասել՝ այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցի զինվորներից առգրաված քաղցրավենիք:

 

Լիանա Բրյան, Մերի Գևորգյան