«Մարտերը դեռ շարունակվում են». Արծրուն Հովհաննիսյան
Միասնական տեղեկատվական կենտրոնից Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտական գործողությունները հիմանականում ընթանում են ԱՀ հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակուրդն ունի զգալի կորուստներ՝ 200 մարդկային, մոտ 3 տասնյակի զրահատեխնիկայի և մոտ 2 տասնյակի ԱԹՍ-ներ և այլ սարքավորումների կորուստներ:
Հայկական կողմի 100 վիրավորներից 10-ը տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակն ավելի թեթև է, գտնվում են հոսպիտալում:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք սիրիացի գրոհայինների մասին տեղեկությունը ճիշտ է Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և գրոհայինների մասով և ընդհանրապես Թուրքիայի մասով, ինչպես նաև թուրքական արտադրության զինատեսակների մասով: Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն: Օրինակ զինյալների մասով հստակ պնդել չեմ կարող ժամանակի ընթացքում ավելի շատ փաստեր կհավաքենք ու արդեն ապացույցներով կխոսենք:
Մերի Գևորգյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: