Հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ

ԱՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՊԲ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ այս պահին դեռևս ընթանում են թեժ մարտեր։
Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծաթիվ կորուստներ. «Նախնական տվյալներով՝ ցավոք սրտի Արցախի ՊԲ-ում ևս կան կորուստներ` 16 զոհ և հարյուրից ավելի վիրավորներ»։
Ըստ փոխգնդապետի, ՊԲ անձնակազմը` յուրաքանչյուր սպա և զինվոր, իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է պարտքի բարդ զգացումով և պատասխանատվությամբ։