«Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի». Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վաղ առավոտից ԱՀ-ում ծավալված մարտական գործողություններին ասաց.
-Ես այսօր չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, ինչի են պատրաստ մեր գեներալները։ Ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ԵՍ: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի:
Ըստ վարչապետի Արցախի անկախության ճանաչման գործընթացը օրակարգային հարցերից անցնում է քննարկման փուլ: Այն ինչը սպառնում էր ճանաչմանը, այլևս անհերքելի փաստ է՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում:
-Սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է,- նշեց Նիկոլ Փաշինյանը: