Մարտակերտի կայազորը շրջափակման մեջ վերցնելու լուրն ապատեղեկատվություն է

Հակառակորդը քիչ առաջ տեղեկություններ տարածեց այն մասին, թե Մարտակերտի կայազորը շրջափակման մեջ են վերցրել և առաջարկում են հանձնվել: Այդ մասին Արցախի ՊԲ Տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ բացարձակ ապատեղեկատվություն է և կոչ արեց մեր հայրենակիցներին հավատ չընծայել ադրբեջանական հրապարակումներին, քանզի դրանք տեղավորվում են զուտ տեղեկատվական պայքարի տրամաբանության շրջանակներում:
Նրա խոսքով մեր ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, սակայն մարտը իրենից ենթադրում է որոշակի դինամիկա. «Դա ենթադրում է իրավիճակի որոշակի փոփոխություններ, ուստի հետևել է պետք պաշտոնական տեղեկատվությանը»:
Սարումյանը նաև նշեց, որ Ստեփանակերտում տրամադրությունը մարտական է. «Փոքրիկ երեխայից մինչև մեծահասակներ ընդհանրապես խուճապի մեջ չեն…»:

Իննա Թումանյան