Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. ՀՀ նախագահ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմում Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է։

Համախմբումն, ազգային միասնությունն ու համերաշխությունն այսօր առավել քան երբևէ հրամայական են:

Աստված պահապան բոլորիս:

ՀՀ նախագահի աշխատակազմ