«Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են փայլուն ». Արծրուն Հովհաննիսյան
«Բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում այդ պատճառով հիմա կորուստների թվի մասին չեմ կարող խոսել», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ:
Այսօր լարվածություն է նկատվել նաև ՀՀ-ում՝ Վարդենիսի ուղղությամբ: Նախնական տվյալներով Արցախում բացառությամբ մեկ, երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից, մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է, կիրառել է նաև բանակային օդուժ՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն:
Իսկ ինչ վերաբերում է ԱՀ-ում և ՀՀ-ում սկսած զորահավաքին՝ այն ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է: Սա սահմանային վիճակի հետ պետք չէ կապել, վիճակը լավ է, զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են փայլուն, իսկ եթե կորուստներ ունենք՝ նորմալ է պատերազմական պայմաններում:
Ամփոփելով՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը այս ամենը մանրակրկիտ պլանավորել էր, հնարավոր չէ մեկ օրում, մեկ ժամում օպերացիա պլանավորել, հնարավոր չէ լրագրողին մեկ րոպեում հասցնել առաջնագիծ և հնարավոր չէ այդ ամեն ինչը թաքցնել, իսկ ապացույցները շատ են, որոնք կներկայացվեն միջազգային կառույցներին:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: