«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։

Հրապարակման վերաբերյալ Banak.info կայքը պարզաբանում խնդրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից։
«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանն ու հավելեց,- իսկ զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։

Լիանա Բրյան