Ջալալ Հարությունյանը ՊԲ զորամասերից մեկին հանձնել է մարտական դրոշ
Սեպտեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկին է հանձնել մարտական դրոշ: Հանդիսավոր միջոցառման ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է զորամասի անձնակազմին և համոզմունք հայտնել, որ նրանք այսուհետ առավել մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված ծառայողական ու մարտական խնդիրները:
Հանդիսավոր միջոցառման ավարտին զորամասի անձնակազմը դրոշի ներքո կատարել է ԱՀ պետական օրհներգը և իրականացրել հանդիսավոր շարանցում, որից հետո բանակի հրամանատարը զրուցել է զորամասի անձնակազմի հետ, հետաքրքրվել առօրյա ծառայության ընթացքով, սոցիալ կենցաղային պայմաններով ու ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերով և հետագա անելիքների վերաբերյալ տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: