Ստուգումներ մարտական հենակետերում

2-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի մարտական հենակետերում:

Դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: