Զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

Զինվորական կարգապահության վիճակը գնահատելու նպատակով սեպտեմբերի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես։

Ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքն ու զինամթերքը, հանդերձանքը, արտաքին տեսքը, պարտականությունների իմացությունը, տեսական ու գործնական գիտելիքները:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն