Հանդիպում են ունեցել Արցախի նախագահն ու ՀՀ ՊՆ նախարարը

Հանդիպում են ունեցել Արցախի նախագահն ու ՀՀ ՊՆ նախարարը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը:
Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծել, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:

Դավիթ Տոնոյանը ողջունել է նախագահին ՀՀ պաշտպանության նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ, և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել հայկական երկու պետությունների անվտանգային համակարգը:

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն