ՀՀ ԶՈՒ 5 սպաների զինվորական կոչումներ շնորհելու մասին

ՀՀ ԶՈՒ 5 սպաների զինվորական կոչումներ շնորհելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագրեր՝ ՀՀ ԶՈՒ հինգ սպաների զինվորական կոչումներ շնորհելու մասին։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

• Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
• Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
• Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ