Ջրի ուսապարկերի համար նախատեսված դրամահավաքն ավարտվեց. ԱՀ հատուկ նշանակության և հետախուզական մի շարք ստորաբաժանումները կհամալրվեն ջրի ուսապարկերով
Ավարտվեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կազմակերպած դրամահավաքը. ջրի ուսապարկերի համար նախատեսված անհրաժեշտ գումարը հանգանակվել է։
Արցախի Հանրապետության հատուկ նշանակության և հետախուզական մի շարք ստորաբաժանումների համար նախատեսված ջրի ուսապարկերի պատվերն ընթացքի մեջ է և շուտով կլինի Հայաստանում։ Բեռնափոխադրումը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս անվճար կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը։
Դրամահավաքի հաշվետվությունը և մասնակիցների անվանացանկը շուտով կհրապարակվի Banak.info կայքում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: