Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների

Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը պահեստազորի զինծառայողներին կանչում է զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների։

Այս մասին հայտարարությունը սեպտեմբերի 21-ին տարածել է պետական ծառայությունը։ Նշվում է, որ հավաքների են կանչվել տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։

Նշենք, որ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին Կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

Երկրի տարբեր հատվածների զինկոմիսարիատներում արդեն իսկ սկսվել են պահեստազորայինների գրանցումները:

 

Razm.info

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ