5-րդ զորամիավորումում անցկացվել է ցուցադրական պարապմունք

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու և անհատական վարժվածությունը զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք:

Պարապմունքի ընթացքում զինծառայողները ցուցադրել են հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների կիրառմամբ ձեռնամարտի տարբեր հնարքներ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: