Կրակային պատրաստության պարապմունք

Սեպտեմբերի 14-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Ստուգվել են հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, կատարելագործվել է կրակային պատրաստության մակարդակը:

Զինծառայողները կատարել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն