Տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք
1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 14-ին անցկացվել է մեքենավարման պարապմունք։
Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: