Ուսումնավարժական հավաքներ ՊԲ-ում

Կարևորելով մարտունակ և մասնագիտական գիտելիքներով զինված պահեստազորայինների դերը՝ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ: Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաք-պարապմունքները նպատակ ունեին  բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ինժեներական ապահովման խնդիրների կատարման ունակությունները:  Դասախոսությունների, տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակից կազմը վեր է հիշել ու ձեռք բերել այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մարտական առաջադրանքները հմուտ և արդյունավետ կյանքի կոչելու համար:

Մարտավարամասնագիտական պարապմունքների ավարտին, ամփոփելով արդյունքները, նախանշվել են նաև հետագա անելիքները, որոնց վերաբերյալ պատասխանատու սպաները ոլորտի ղեկավարության կողմից ստացել են համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն