Հավաք-խորհրդակցություն 4-րդ զորամիավորումում

Զինծառայողների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և մարտական հերթապահության կազմակերպման հարցերի քննարկման նպատակով սեպտեմբերի 8-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և ընդգծել մարտական հերթապահության ձմեռային պայմաններին անցնելու նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը։

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն