«Մամ, ես էլ քո տղեն չեմ, ես բանակի տղեն եմ». գիրք՝ նվիրված Արմենակ Ուրֆանյանին

«Մամ, ես էլ քո տղեն չեմ, ես բանակի տղեն եմ». գիրք՝ նվիրված Արմենակ Ուրֆանյանին

– Մամ, ես էլ քո տղեն չեմ, ես բանակի տղեն եմ։
Ահա այս հեռախոսային խոսակցությունից ներշնչված էլ «Վարդանանք» թերթի խմբագիր Վովա Արզումանյանը վերնագրել է իր հեղինակած գիրքը` Արմենակ Ուրֆանյանի մասին։

Գրքում արցախյան կոլորիտային պատկերներ են, հեղինակի պատմվածքներն ու էսսեները։ Տեղ են գտել Արմենակի բանակային ընկերների, հրամանատարների և զինվորների հիշողությունները, նրա մոր` Տիկին Համեստի պատմած պատմությունները։
Հետաքրքրիր դեպքերից հեղինակը պատմեց Արմենակի` իր զինվորներին անհատույց օգնելու մասին։

– Նա պարզ մարդ էր, սիրում էր անկեղծություն, սակայն ապրիլի մեկին զանգահարել էր տուն և ասել, որ կատարած սխալի պատճառով զորացրում են, ի՞նչ իմանար, որ մի քանի օրից կյանքը իրեն կզորացրի բանակից, – ասում է հեղինակն ավելացնելով, որ գիրքը նույնպես գրված է պարզ ձևով։ Եվ ի հակադրություն հեղինակի մտավախության, ոճը ընդունվել է ընթերցողների կողմից։

Գիրքը տպագրվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Սկզբնական տպագրվել է 250 օրինակով, հունվարին նախատեսվում է ավելացնել քանակը։ Գիրքը վաճառքի ենթակա չէ։

 

Սիմոն Հովհաննիսյան