ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն