Տոնոյանը կասկածում է, որ Հասանովը պատրաստ է հանդիպել Մոսկվայում.Mediamax
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասկածում է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը պատրաստ է հանդիպել Մոսկվայում:
Մեդիամաքսն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին, որը սեպտեմբերի 4-ից 6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ եւ Շանհայի համահործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:
«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի», – Մեդիամաքսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Mediamax.am
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: