4-րդ զորամիավորումում անցկացվել են հավաքներ

Օգոստոսի 25-ից 27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։

Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն