Ուսումնավարժական հավաքներ ՊԲ-ում
Պահեստազորայինների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ինչպես նաև բանակում ներդրված նորամուծություններին վերջիններիս ծանոթացնելու նպատակով, ՊԲ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 23-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ, որին մասնակցում են պահեստազորում գտնվող հակատանկային հրթիռային համալիրի օպերատորները։ Օգոստոսի 24-ին հավաքի ընթացքին հետևել ու մասնակցիներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Կարևորելով մարտունակ և մասնագիտորեն լավ պատրաստված պահեստազորայինների առկայությունը՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը առանձնահատուկ ընգծել է նախատեսված պարապմունքների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և այդ ուղղությամբ պատասխանատու սպաներին տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
Ուսումնավարժական հավաքների ընթացքում նախատեսված են դասախոսություններ, տեսական ու գործնական պարապմունքներ իրական մարտադաշտում արագորեն կողմնորոշվելու և առաջադրված մարտական խնդիրները հմտորեն կատարելու համար:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: