Պարգևատրումներ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի 4-ամյակի կապակցությամբ

Էլ ի՞նչ ծնունդ, առանց պարգևատրումների: Տավուշի մարզում ծավալված մարտական ակտիվ գործողությունները հուլիսի վերջին ավարտվեցին։ Banak.infoն, ստեղծվելով 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո, ակտիվ մարտական գործողությունների նման լայնածավալ ինֆորմացիոն ուղեկցումով առաջին լուսաբանման փորձն էր, որը կարելի է գնահատել լավ, հաջողված։ Կայքն ապահովել է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և իհարկե հիմնականում հայերեն լրահոս։ Ելնելով վերոգրյալից Լիանա Բրյանը, Իննա Թումանյանը, Ալվինա Հարությունյանը, Լիլիթ Սարգիսյան, Սիմոն Հովհաննիսյան և Արմինե Բադալյանը պարգևատրվում են «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից շնորհակալագրերով, տեղեկատվական անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի և մարտական գործողությունների բարեխիղճ լուսաբանման համար։ ՀԿ-ի 4-ամյա գործունեության ընթացքում կատարած աշխատանքի և նվիրումի, հայրենանվեր գործունեությանը ներդրած ավանդի համար պարգևատրվել են  ՀԿ-ի անդամներ Գոհար Աթաբեկյանը, Վարազդատ Նազարյանը, Էլեն Գասպարյանը, Նարե Շահինյանը, Էլենի Ուզունյանը, Սուսաննա Նաջարյանը, Քաղցրիկ Մնացականյան, Աղվան Մխիթարյանը և Գոհար Հովհաննիսյանը: Հայկ Կարապետյանը, Լորիս Եղոյանը, Արմեն Ունանյանը, Ռազմիկ Արզումանեանը, Լուսինե Գարճեանը, Ռաֆայել Ավետիսյանը, Մանուշակ Ղլչյանը, Դավիթ Փիրումյանը և Նեյտրոն ԳԱՄ-ը` ի դեմս մամուլի խոսնակ Շուշան Ավագյանի, պարգևատրվում են ՀԿ-ի ծրագրերին ցուցաբերած աջակցության համար: Ռաֆիկ Ավետիսյանը, Մասիս Մնդլյանը, Նունե Մարտիրոսյանը և Աստղիկ Մակունցը պարգևատրվել են Banak.info կայքի տեխնիկական վերազինման աշխատանքները բարեխիղճ, որակյալ, ժամանակին և անհատույց իրականացնելու համար, ինչի շնորհիվ կայքը ծննդյան օրը հասարակությանն է ներկայանում գործունեության նոր ձևաչափով և ֆունկցիոնալ մեծ առավելություններով: «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը շնորհավորում է բոլորին: Աստված պահապան մեր հայրենիքին:

Իննա Թումանյան