Գործնական պարապմունքներ 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում

Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերվել է մարտական վիճակի։ Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են: