Ուսումնական տագնապ 5-րդ զորամիավորման N զորամասում

Ուսումնական տագնապ 5-րդ զորամիավորման N զորամասում

Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ  կատարելով առաջադրված խնդիրները։