Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել 

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։