Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա մեջ երրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 16-ին, ևս երկու հայտարարություն էր տարածել, մեղադրելով հայկական կողմին, իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ, սակայն ՀՀ ՊՆ-ն, հերքել է բոլոր երեք հայտարարությունները։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: