Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ-ում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ-ում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար կհայտարարվեն վարժա­կան հավաքներ:

Վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությունից ելնելով:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: