Կործանվել է ուսումնամարզական ինքնաթիռ, կան զոհեր. ՀՀ ՊՆ

Կործանվել է ուսումնամարզական ինքնաթիռ, կան զոհեր. ՀՀ ՊՆ

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, ըստ նախնական տվյալների կա երկու զոհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Banak.info-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ ինքնաթիռն ուսումնամարզական էր.

-Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին,-նշեց նա։