Ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել, լուրը ABC Media–ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ՊՆ-ից:
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Պայթյունի մասին հայտնել էին նաև Կիրանցի բնակիչները: Նրանց տեղեկություններով՝ սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: