Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է մամուլի քարտուղարը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: