Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, այսօր՝ փետրվարի 23-ին , ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո Սուրեն Պապիկյանը և  Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։
Ստորագրման արարողությանը հաջորդել է նախարարների մամուլի ասուլիսը հայաստանյան և ֆրանսիական լրատվամիջոցների հետ։ Ֆոտոռեպորտաժը ներկայացնում ենք ստորև։