Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ ԱՀ ՆԳՆ

Հարգելի’ հայրենակիցներ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը,
կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: