Հակիրճ ամփոփելով գիշերը՝ մարտերն ամբողջ շփման գծում շարունակվել են ողջ գիշեր. Դավիթ Թորոսյան

Banak.info կայքի համակարգող, ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը սահմանային իրավիճակի մասին վաղ առավոտյան հայտնել է՝ ընկերներ, եթե հակիրճ ամփոփենք գիշերը, մարտերն ըստ էության ամբողջ շփման գծում շարունակվել են ամբողջ գիշեր, ՊԲ-ն վարում է ծանր ու համառ պաշտպանողական մարտեր, դիմադրելով այս ծավալի ու տեմպի կրակին։ Այս տվյալները մինչև գիշերը 01:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածի մասին էին, այս պահին կրկին կապի խնդիր ունենք, նոր տվյալների ճշտման համար, հնարավորության դեպքում կճշեմ առավել թարմ տեղեկատվություն։