Ժամը 9:00-ի դրությամբ մարտերը շարունակվում են. ԱՀ ՊՆ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն