Ադրբեջանի ԶՈՒ-ն շաբաթներ շարունակ ապատեղեկատվություններ էր տարածում և քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստում Արցախի դեմ լայնածավալ ագրեսսիա սկսելու նպատակով. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին:
Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: